Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր վերջին հանդիպումը որակել է հաջողված և իմաստալի։
«Դա շատ հաջողված և իմաստալից ուղևորություն էր», – ասել է Պուտինը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին, երբ հարցրել են, թե ինչպես են անցել Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդների միջև բանակցությունները։
Լուկաշենկոն այս շաբաթվա սկզբին աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում։