Եվրոպայում ծայրահեղ շոգի հետևանքով արդեն շուրջ 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ

https://arm.sputniknews.ru/20260629/evrvopajum-tsajrahegh-shvogi-hetevanqvov-arden-shurj-1300-mard-e-mahacel-ahk–103952654.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103699035_0:0:1333:1000_1920x0_80_0_0_dc2dd372efcb71e9963af03f11c61b10.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), շոգ, եվրոպա

առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), շոգ, եվրոպա

Բաժանորդագրվել

Եվրոպայում շոգն այն աստիճանի է հասել, որ ճաքում է ասֆալտը, հալչում են լուսացույցները։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով արդեն շուրջ 1300 մարդ է մահացել։ Այս մասին X-ի իր էջում հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ այս տվյալները հաշվարկված են հունիսի 21-ից սկսած, իսկ ջերմային հարվածի զոհերի թիվը շարունակում է աճել։

ԱՀԿ տվյալներով՝ էքստրեմալ շոգից տառապում է Եվրոպայի մոտ 150 մլն բնակիչ։
Հատկապես ծանր իրավիճակ է Ֆրանսիայում, որտեղ ջերմաստիճանը հասել է +44,3° C-ի։ Երկրի հանրային առողջապահության ազգային գործակալությունը հայտնել է, որ հունիսի 23-ից ի վեր գրանցվել է նորմայից հազարով ավելի մահվան դեպք։ Ֆրանսիայում գրանցված ջերմաստիճանը ռեկորդային է դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:

Ռեկորդային ջերմաստիճաններ են նկատվում նաև այլ երկրներում։ Պատմական ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել Գերմանիայում, Չեխիայում, Իտալիայում, Իսպանիայում, նաև Մեծ Բրիտանիայում․ հունիսի 26-ին այստեղ +36,7 աստիճան էր գրանցվել, ինչի պատճառով Բուքինգհեմյան պալատի մոտ մի քանի օրով չեղարկվել է պահակախմբի փոփոխության արարողությունը։

Շոգ եղանակը հասել է նաև Լեհաստան։ Երկրում նախազգուշացում է հայտարարվել, որ այսօր ցերեկը ջերմաստիճանը կարող է հասնել +42 ° C-ի։

Վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել Հունգարիայում։ Այնտեղ սպասվում է մինչև +40 աստիճան ստվերում. սա երկրի համար ջերմաստիճանային պատմական ռեկորդ է։

Շոգ եղանակը հասել է նաև Ռուսաստանի հեռավոր արևմուտք և հյուսիս։ Ծայրահեղ շոգ է Կալինինգրադի մարզում։ Հունիսի 28-ին գրանցվել է +34,2 աստիճան․ այս ջերմաստիճանը գերազանցել է 2019 թվականին սահմանված ռեկորդը՝ +34 աստիճան։ Մոսկվայում +25 աստիճանն արդեն շոգ է համարվում, ուստի այստեղ ևս անոմալ ջերմաստիճան է սպասվում՝ առաջիկա օրերին հասնելով 30-32 աստիճանի։

Եվրոպայում շոգն այն աստիճանի է հասել, որ ճաքում է ասֆալտը, հալչում են լուսացույցները։

«Եվրոպան երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, ջերմաստիճանն այստեղ աճում է համաշխարհային միջին ցուցանիշից կրկնակի արագ։ Հենց հիմա 150 մլն մարդ տառապում է էքստրեմալ շոգից, հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, էներգահամակարգերը հազիվ են աշխատում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ եվրոպական մայրցամաքի տաքացման ռեկորդային արագության պատճառով եղանակային այն երևույթները, որոնք մինչև վերջերս բացառիկ և անոմալ էին համարվում, այժմ կրկնվում են ամեն տարի: Նրան անհանգստում է այն հանգամանքը, որ Եվրոպայի ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ, աշխատանքային տարածքներ, ի սկզբանե նախատեսված չէին նման բարձր ջերմաստիճանի համար, իսկ դրանց հարմարեցման համար երկար տարիներ են պետք։ Ըստ նրա՝ ԱՀԿ-ն անդամ պետությունների հետ համատեղ աշխատանքներ է տանում հաջորդող տարիներին ծայրահեղ բարձր ջերմաստիճանին նախապատրաստվելու և առողջապահական համակարգերն ամրապնդելու ուղղությամբ։

Leave a comment