Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնը եղել է 6 կմ խորության վրա, Գաո շրջանի Շահե ավանում։
Զոհեր չկան, 13 մարդ թեթև վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Եվս 200 մարդ տարհանվել է։
Տրանսպորտը, էլեկտրաէներգիան և կապn անխափան են եղել, սակայն ավելի քան 20 շենքերում ճաքեր են առաջացել, իսկ ճանապարհների մի քանի հատվածներում քարեր են ընկել։
Չինաստանի իշխանությունները հայտարարել են 3-րդ մակարդակի արտակարգ իրավիճակ։