Պուտինը պատմել է Լուկաշենկոյի հետ երկարատև հանդիպման մասին․ ինչ են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի ընթացքում նրա հետ շփվել է ավելի քան մեկ օր։

«Մենք նրա հետ զրուցել ենք մեկ օր, նույնիսկ մի փոքր ավելի՝ ոչ պաշտոնական միջավայրում»,- «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։

Լուկաշենկոն այս շաբաթվա սկզբին աշխատանքային այցով եղել էր Ռուսաստանի Դաշնությունում։

Հիշեցնենք՝ հունիսի 26-ին Վալդայում Բելառուսի նախագահը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների օրակարգում ընդգրկված էին Մոսկվայի և Մինսկի համագործակցության արդիական հարցերը տարբեր ոլորտներում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը։ Քննարկումների առանցքում էին նաև միջազգային օրակարգն ու տարածաշրջանային իրավիճակը։

—00—ՍՊ

Leave a comment