Բաժանորդագրվել
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 04։50-ի սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այս գիշեր Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, հրշեջ-փրկարարները մարել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը ու հայտնաբերել են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 04։50-ի սահմաններում։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։