ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բանակցել հունիսի 30-ին Դոհայում. Axios

https://arm.sputniknews.ru/20260629/amn-n-ev-irany-pajmanavvorvel-en-banakcel-hunisi-30-in-dvohajum-axios-103949601.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103696591_53:0:1386:1000_1920x0_80_0_0_f3c88d5ac7439e9aa407a50a4755b3a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Կողմերը պայմանավորվել են դադարեցնել հարձակումները միմյանց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումները միմյանց դեմ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյայի: Պարբերականը գրում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պլանավորում են հունիսի 30-ին Դոհայում (Կատար) Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններ անցկացնել:

Reuters-ի տեղեկություններով՝ կողմերը կշարունակեն տեխնիկական բանակցությունները նախկինում կնքված փոխըմբռնման հուշագրի բոլոր ուղղություններով:

Միևնույն ժամանակ, Իրանի նախկին գերագույն առաջնորդի գրասենյակի աշխատակից Հաբիբոլ Ֆազաելին հայտարարել է, որ Թեհրանը չեղարկել է Վաշինգտոնի հետ տեխնիկական բանակցությունները կիրակի օրը՝ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ուժերի հետ հարվածների փոխանակման պատճառով: Բացի այդ, նրա պնդմամբ, Իրանն ակնկալում է հուշագրի որոշ պայմանների կատարում, մասնավորապես, իր ակտիվների ապաշրջափակում:

Կիրակի գիշերը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանում բազմաթիվ թիրախների ուղղությամբ հարվածների մասին՝ ի պատասխան Պանամայի դրոշի տակ լցանավի վրա հարձակման: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ի պատասխան հրթիռներով ու ԱԹՍ-ներով գործողություններ է սկսել Քուվեյթում և Բահրեյնում: Օրեր առաջ կողմերը նույնպես հարվածներ են փոխանակել։
ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները Հորմուզի նեղուցի բացման դիմաց. Ռուբիո
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Leave a comment