https://arm.sputniknews.ru/20260628/kievi-rezhimi-prkutjuny-mer-tsragrerum-chka-putin-103948908.html
Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա. Պուտին
Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա. Պուտին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա։ Այս մասին«Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահը… 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T23:54+0400
2026-06-28T23:54+0400
2026-06-28T23:58+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
ամն
անքորիջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102797738_0:0:3005:1691_1920x0_80_0_0_5052ad753fb5bb615c631b00622da686.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա։ Այս մասին«Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահը խոսելով Կիևի նոր առաջարկների մասին՝ հատուկ ռազմական գործողության գոտու վերաբերյալ և դրանից դուրս։Նա նշել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ կան, կան նաև նոր գաղափարներ: Դրանք ձևավորվել են մի քանի ուղղություններում: Օրինակ՝ Ռուսաստանը ստացել է ռազմական գործողությունները սահմանափակելու առաջարկ ընդամենը չորս շրջաններում:Հավելել է, որ ՌԴ–ում վառելիքի պակասը կրիտիկական չէ: Նրա խոսքով` Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտը գործում է հուսալիորեն և անվտանգության մեծ մարժայով: Ղրիմ վառելիքի մատակարարումները կավելանան ցամաքով և ծովով:«Ռուսաստանի զինված ուժերը ճեղքել են եռաստիճան պաշտպանական գիծը «Կենտրոն» խմբի գոտում: Կրասնի Լիմանում ռուսական ուժերին մնացել է ազատագրելու 149 տուն 11 000-ից։ Սումին մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է, բայց այդ քաղաքի համար քաղաքական ծրագրեր չկան։ Հիմնական նպատակը Դոնբասի և Նովոռոսիայի վերջնական ազատագրումն է»,–ասել է Պուտինը։Խոսելով Անքորիջում ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստան–ԱՄՆ բանակցությունների մասին`ՌԴ նախագահն ասել է, որ իսկապես որևէ համաձայնություն չի եղել։«Անքորիջի ոգին» պաշտոնականացված չէ փաստաթղթերում։ Ոչ ոք որևէ թղթի տակ ստորագրություն չի դրել, բայց մենք քննարկել ենք Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի հնարավորություններ, և քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ արեց։ Մեզ խնդրեցին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները»։
ուկրաինա
ամն
անքորիջ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102797738_2:0:2731:2047_1920x0_80_0_0_06c82af0acda200f641c14e122114299.jpg.webp
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, ամն, անքորիջ
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, ամն, անքորիջ
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա։ Այս մասին«Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահը խոսելով Կիևի նոր առաջարկների մասին՝ հատուկ ռազմական գործողության գոտու վերաբերյալ և դրանից դուրս։
Նա նշել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ կան, կան նաև նոր գաղափարներ: Դրանք ձևավորվել են մի քանի ուղղություններում: Օրինակ՝ Ռուսաստանը ստացել է ռազմական գործողությունները սահմանափակելու առաջարկ ընդամենը չորս շրջաններում:
«Ուկրաինայի ԶՈւ կողմից ռուսական ենթակառուցվածքների վրա հարվածները չեն ազդում առաջնագծի, շփման գծի երկայնքով ստեղծված իրավիճակի վրա: Դրանք իրականացվում են ոչ միայն մեզ վնաս հասցնելու, այլև Ռուսաստանի հետ դիմակայության շրջանակներում տեղեկատվական արշավը խթանելու համար»,–ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Հավելել է, որ ՌԴ–ում վառելիքի պակասը կրիտիկական չէ: Նրա խոսքով` Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտը գործում է հուսալիորեն և անվտանգության մեծ մարժայով: Ղրիմ վառելիքի մատակարարումները կավելանան ցամաքով և ծովով:
«Ռուսաստանի զինված ուժերը ճեղքել են եռաստիճան պաշտպանական գիծը «Կենտրոն» խմբի գոտում: Կրասնի Լիմանում ռուսական ուժերին մնացել է ազատագրելու 149 տուն 11 000-ից։ Սումին մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է, բայց այդ քաղաքի համար քաղաքական ծրագրեր չկան։ Հիմնական նպատակը Դոնբասի և Նովոռոսիայի վերջնական ազատագրումն է»,–ասել է Պուտինը։
Խոսելով Անքորիջում ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստան–ԱՄՆ բանակցությունների մասին`ՌԴ նախագահն ասել է, որ իսկապես որևէ համաձայնություն չի եղել։
«Անքորիջի ոգին» պաշտոնականացված չէ փաստաթղթերում։ Ոչ ոք որևէ թղթի տակ ստորագրություն չի դրել, բայց մենք քննարկել ենք Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի հնարավորություններ, և քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ արեց։ Մեզ խնդրեցին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները»։