https://arm.sputniknews.ru/20260628/hajvoc-ceghaspanutjan-veraberjal-israjeli-kajacrats-vorvoshumy-qaghaqakan-e-turqiaji-agn–103948573.html
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կայացրած որոշումը քաղաքական է. Թուրքիայի ԱԳՆ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կայացրած որոշումը քաղաքական է. Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T23:16+0400
2026-06-28T23:16+0400
2026-06-28T23:27+0400
իսրայել
թուրքիա
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_01a2f5afc9aac2aea6dee329f58f696c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Անկարան նաև կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ իսրայելցի առաջնորդներ՝ Գազայի հատվածում իրենց գործողությունների հետ կապված միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ իրենք կշարունակեն ձգտել վերջ դնել Իսրայելի քաղաքականությանը, որն «ուղղված է տարածաշրջանի անկայունացմանը»։Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:ՀՀ ԱԳՆ–ն չի մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչումը։
իսրայել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_91b4a2aa687633769c723e1097df22c0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, թուրքիա, հայոց ցեղասպանություն
իսրայել, թուրքիա, հայոց ցեղասպանություն
23:16 28.06.2026 (Թարմացված է: 23:27 28.06.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
«Իսրայելի կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի և անտեսում է պատմական և իրավական փաստերը», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Անկարան նաև կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ իսրայելցի առաջնորդներ՝ Գազայի հատվածում իրենց գործողությունների հետ կապված միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ իրենք կշարունակեն ձգտել վերջ դնել Իսրայելի քաղաքականությանը, որն «ուղղված է տարածաշրջանի անկայունացմանը»։
Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:
ՀՀ ԱԳՆ–ն
չի մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչումը։