Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարը:

Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարին կմասնակցեն նաև Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևն ու 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Մագոմեդ Մուրթազալիևը:

Գորգ դուրս կգան նաև 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դելյանուն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արվի Սավոլայնենը, Մ-23 Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Գիորգի Չխիկվաձեն ու 2021 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արկադիուշ Կուլինիչը։ 

Leave a comment