Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Քաղաքականություն

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։

 Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, – հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել, – Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:

 

Leave a comment