Իրանը կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակին

https://arm.sputniknews.ru/20260628/irany-kvoch-e-arel-chmijamtel-hvormuzi-neghuci-iravitshakin-103938385.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Արաղչին նաև ափսոսանք է հայտնել Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի հետ փոխադարձ գնդակոծությունների ֆոնին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում դա կարող է արգելակվել երթուղու բացման գործընթացը: Այս մասին նա ասել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ցանկացած տեսակի միջամտություն այդ հարցին, առանձին կարգ ստեղծելու ցանկացած փորձ (նավագնացության՝ խմբ.) կհանգեցնի իրավիճակի բարդացմանը և Հորմուզի նեղուցի բացման գործընթացի հետաձգմանը, ինչպես նաև լարվածության մեծացմանը», – ասել է իրանցի նախարարը:

Արաղչին նաև ափսոսանք է հայտնել Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ դրանք պետք է դադարեցվեն Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուշագրի համաձայն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է այդ հարձակումների դադարեցման համար, Իսրայելը նույնպես պետք է դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից:

Իրանական ԶԼՄ-ները այսօր հայտնել են իրանական Քեշմ կղզու և Իրանի Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանում բազմաթիվ թիրախների վրա հարձակումը՝ ի պատասխան Թեհրանի կողմից առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման:

Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իր պատասխան հարվածների թիրախներն են եղել Քուվեյթում ԱՄՆ ավիաբազան և Բահրեյնում ամերիկյան ռազմածովային ուժերի բազան:

Leave a comment