Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը անխուսափելիորեն ծանր հետևանքներ կունենա շարքային հայ քաղաքացիների համար»:

 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա նշել է, թե Արևմուտքը Հայաստանը դիտարկում է միայն որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և հետաքրքրված է քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերություններ պաշտպանող բոլոր ուժերից։

«ԵՄ երկրները բացարձակապես հետաքրքրված չեն տասնամյակների ընթացքում կառուցված կապերի խզման անխուսափելի ծանր հետևանքներով շարքային քաղաքացիների համար», – ասել է Մեդվեդևը՝ ըստ «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայության։

Leave a comment