Իսրայելի բանակը հայտնել է Նաբաթիայում «Հեզբոլլահի» անդամների վերացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Լիբանանի Նաբաթիա քաղաքին։

Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածը ուղղված է եղել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման անդամների դեմ, որոնք, ըստ հայտարարության, ոչնչացվել են անմիջապես հայտնաբերվելուց հետո։

Հատկանշական է, որ ընդամենը մեկ օր առաջ Իսրայելը և Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել էին շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է Իսրայելի բանակի որոշ ստորաբաժանումների դուրսբերում Լիբանանի հարավում գտնվող Լիտանի գետի հյուսիսային և հարավային հատվածների երկու շրջաններից։

Տեսանյութը՝ հղմամբ։

 

Leave a comment