Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Այս մասին հայտնում է Ynet News-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Նեթանյահուն պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ սպասվող քննարկման վերաբերյալ հարցին։ Նրան հարցրել են՝ ինչ է փոխվել, եթե նախկինում նա, ըստ քննադատների, արգելափակել էր ճանաչման գործընթացը։
Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է. «Ես դա չեմ արգելափակել և միանշանակ աջակցում եմ դրան»։
Ynet-ը նաև ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը պատրաստվում է կառավարության հաստատմանը ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև՝ այն որակելով որպես «բարոյական և պատմական պարտականություն»։
Իսրայելը մինչ այժմ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել որպես կառավարության պաշտոնական դիրքորոշում, թեև այդ հարցը տարիներ շարունակ պարբերաբար քննարկվել է Քնեսեթում։