Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Բաժանորդագրվել

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը։


ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik.
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերական խաղում հաղթել է Իռլանդիայի հավաքականին։ Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Խաղն ավարտվել է 74:59 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը։ Նա վաստակել է 14 միավոր, կատարել 3 ռեբաունդ ու ունեցել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին Նորվեգիայի դեմ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում։

Leave a comment