«Յուրաքանչյուր փրկված կյանք հաղթանակ է»․ Վենեսուելայում նորածնի են դուրս բերել փլատակների տակից

 

 

ԱՄՆ-ի որոնողափրկարարական խմբերը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակից կենդանի դուրս են բերել նորածնի։ Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտնել է X սոցիալական հարթակում։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երեխայի փրկությունը հնարավոր է դարձել՝ չնայած «գրեթե անհնարին պայմաններին»։

«Յուրաքանչյուր փրկված կյանք հաղթանակ է», – նշել են ԱՄՆ Պետական դեպարտամենտում։

Տեսանյութը հրապարակել է Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը, որի փրկարարները նույնպես մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին։

Տեսանյութը՝ հղմամբ։

Leave a comment