Թրամփը սպառնացել է Իրանին․ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կվերսկսի ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռադիոլոկացիոն կայաններին, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին՝ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտման։

Թրամփը նաև նշել է, որ որոշակի փուլում ԱՄՆ-ը կարող է ստիպված լինել վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Նա զգուշացրել է, որ նման սցենարի դեպքում Իրանի գոյությունը կարող է հայտնվել վտանգի տակ․

«ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրին Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու համար։ Նրանք, հավանաբար, երբեք ոչինչ չեն սովորի։

Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն և ստիպված լինենք ռազմական ճանապարհով ավարտին հասցնել այն, ինչ մենք շատ հաջող սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենա»։

—00—ՍՊ

Leave a comment