ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Պանամայի հավաքականին ու 7 միավորով հաղթեց H խմբում:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը:

Խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով ուժեղ գտնվեց գանացիներից ու, վաստակելով 6 միավոր, փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղով: Գանայի հավաքականը 4 միավորով գրավեց երրորդ տեղը և նույնպես կխաղա փլեյ-օֆֆում: Պանաման պայքարն ավարտում է երեք պարտությամբ:

ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:

ԱԱ-2026, երրորդ տուր

L խումբ

Պանամա – Անգլիա՝ 0:2 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 62, Հարի Քեյն, 67

Խորվաթիա – Գանա՝ 2:1 (տեսանյութ)

Պետար Սուչիչ, 31, Նիկոլա Վլաշիչ, 83 – Դերիկ Լուքասեն, 73

Leave a comment