ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցերը, երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցության օրակարգը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և համակարգման հարցերը։
Ընդգծելով, որ եղբայրական երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխադարձ աջակցությունը, նախարարները նշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի վերաբերյալ։