Խուժանություն, լկտիություն արեցին ԲՀԿ-ի հանդեպ, ինչի՞ց եք վախենում, որ չեք ուզում մտնենք խորհրդարան

Խուժանության ու լկտիության ենք ականատես լինում, 3000 ձայն կերան, ՍԴ-ն պետք է հաշվի նստի ընտրողների իրավունքի և ազատ, անկախ կամարտահայտության հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։

«Ինչի՞ց եք վախենում, որ չեք ուզում մտնենք խորհրդարան, ի՞նչ նոր քյալագ եք ուզում գլխներիս բերել, դուք լեգիտիմություն չուենք, մարդկանց ահաբեկել եք, ձայն ստացել։

Երբ խոսում ենք Նախիջևանում օրերս կայացած կոնֆերանսի, ադրբեջանցիների գալու մասին, ընդդիմությանն ինչ ասես, չեք ասում, վիրավորում, բայց վախենում եք թուրքերին բան ասեք։ Բա ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը թող Հաջիևին ասեր՝ սրիկա, ինչի՞ ես խոսում «արևմտյան Ադրբեջանի» մասին, մենակ հայերի՞ն եք կարում մեղադրել», – մեկնաբանեց Աբովյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment