ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը


ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրման 81-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, միացավ ՄԱԿ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին և ստորագրեց ՄԱԿ Կանոնադրությունը, հայտնում են ներկայացուցչությունից։


 


 


Խորհրդանշական բնույթ կրող այս միջոցառման և «Մեկ Կանոնադրություն, մեկ ապագա. միասին՝ ավելի ուժեղ» խորագրով հանդիպման ընթացքում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին՝ որպես ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնաքարի։


 


Աճող աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային խաղաղության ու անվտանգության առջև ծառացած խորացող մարտահրավերների պայմաններում Հայաստանը վերահաստատեց բազմակողմանիության, կանխարգելիչ դիվանագիտության, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի կենսական նշանակությունը։ 


 


 


Որպես ցեղասպանության կանխարգելման և խաղաղության կրթության առաջմղման հետևողական ջատագով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ երկխոսության, համագործակցության և արդյունավետ կանխարգելիչ գործողությունների խթանմանը՝ ավելի խաղաղ, արդար և դիմակայուն աշխարհ կառուցելու նպատակով։

Դիտումների քանակ1

Leave a comment