«Անհրաժեշտ է շատ արագ մշակել ՀՀ ազգային անվտանգության նոր մոդելի ռազմավարության տարբերակ». Արտակ Զաքարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«2007 թվականին ՀՀ-ն ուներ ազգային անվտանգության ռազմավարություն, որը 13 տարի պատասխանում էր ՀՀ բոլոր անվտանգային արտաքին-քաղաքական և ներքին խնդիրներին: Մեր ժողովուրդը հստակ գիտեր, որ պաշտպանված է, իր շահերը ոտնահարված չեն»,- «Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը: Նա ընդգծել է, որ 2020 թվականին իշխանությունը փոխեց ազգային անվտանգության ռազմավարությունը: «Իսկ այսօր, կարելի է ասել վերջին 5 տարիներին ՀՀ-ն չունի ազգային անվտանգության ռազմավարություն: Սրանք կամ չեն կարողանում մշակել, կամ էլ ուղղակի չեն ուզում դա անել: Մեզ անհրաժեշտ է շատ արագ մշակել ազգային անվտանգության նոր մոդելի ռազմավարության տարբերակ»,- նշել է նա:

Leave a comment