Քաղաքական ուժերի դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը
Ընտրություններն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը՝ 14։00-ին։
Դատարանը նշեց, որ այն կարող է շարունակվել մինչև ուշ գիշեր։
Առաջին դատական նիստին իրենց դիմումները ներկայացրել են 7 քաղաքական ուժերից 6-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները:
Այսօր «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարել էր, որ այլևս չի մասնակցելու ՍԴ նիստերին՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին դատավորներին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հարությունյանը։