https://arm.sputniknews.ru/20260627/karucapatvoghy-khvostum-e-vatsharum-vory-chi-irakananum-inch-e-arajarkvum-nvor-orinagtsvov-103883109.html
Կառուցապատողը խոստում է վաճառում, որը չի իրականանում. ինչ է առաջարկվում նոր օրինագծով
Կառուցապատողը խոստում է վաճառում, որը չի իրականանում. ինչ է առաջարկվում նոր օրինագծով
Sputnik Արմենիա
Կառուցապատողների դեմ սպառողների դիմում-բողոքները բազմաթիվ են։ Դրանք հիմնականում վերաբերում են խոստացած ժամկետը խախտելուն կամ բնակարանի` խոստացված պայմաններին… 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T20:40+0400
2026-06-27T20:40+0400
2026-06-27T20:50+0400
կառուցապատող
կառուցապատում
հայաստան
օրենք
բողոք
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863091_0:60:1600:960_1920x0_80_0_0_e0d0b7398b23cc3f02e41c81a457e4e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կառուցապատողների վերաբերյալ իրավական կարգավորումները ՀՀ–ում ամբողջական ու հստակ չեն, ինչը թույլ է տալիս առանձին խումբ կառուցապատողների իրականացնել որոշակի չարաշահումներ. Sputnik Արմենիայի եթերում ասում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Ի դեպ, կառուցապատողների դեմ սպառողների ներկայացված են դիմում-բողոքները, նրա խոսքով, այսօր բազմաթիվ են, դրանց մի մասը հանձնաժողովը հասցեագրում է Կառուցապատողների ասոցիացիային` որպես մասնագիտացված գործընկեր կառույցի։Բողոքների հիմնական մասը, Գրիգորյանի խոսքով, վերաբերում է այն դեպքերին, երբ կառուցապատողը խախտում է նախապես խոստացած ժամկետը կամ շինարարության ավարտին բնակարանը չի համապատասխանում խոստացած պայմաններին։«Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դեռ չկառուցված շենքում բնակարան գնելու իրավունք է ձեռք բերվում, և պայմանագրում հստակ նկարագրված այն պայմանները, թե ինչպիսի բնակարան պետք է վերջնարդյունքում ստանա գնորդը, չեն լինում»,– նկատում է Գրիգորյանը։ Վերոհիշյալ և այլ չարաշահումները բացառելու համար Կառուցապատողների ասոցիացիան հեղինակել է գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին միանգամայն նոր օրենքի նախագիծ, որն այժմ ակտիվ շրջանառության մեջ է կառավարությունում։ Օրենքի նախագծում ներառվել է նաև կարգավորում, ըստ որի, եթե կառուցապատողը գովազդում է ապրանք, որը շինարարության ավարտին չի համապատասխանում գովազդում ներկայացված տվյալներին, ապա կառուցապատողը կարող է տուգանվել։ «Բնականաբար, դրա համար անհրաժեշտ է բնակչի դիմում-բողոք, հիմնավորումներ, գովազդային նյութերի, ապացույցների ներկայացում, որ, օրինակ, կառուցապատողը գովազդել է, որ պետք է ունենա 20մ լայնությամբ, 30մ երկարությամբ լողավազան, բայց դա նախատեսված չէ ո՛չ պայմանագրով, ո՛չ էլ այդ լողավազանը գոյություն ունի իրականության մեջ։ Սպառողը իրավունք ունի տվյալ դեպքում հրապարակային գովազդի նյութը` որպես ապացույց ներկայացնել Սպառողների մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ կառուցապատողի դեմ` պատասխանատվության միջոցներ, ներգործության միջոցներ իրականացնելու նպատակով»,– պարզաբանում է Գրիգորյանը։ ՀՀ–ում կառուցապատողներին կարգելվի լրացուցիչ գումարներ գանձել գնորդներից. օրինագիծԿազմակերպությունը օրենսդրական որոշ փոփոխություններ է առաջարկել նաև Սնանկության մասին օրենքում, որի նպատակը կառուցապատողների սնանկության դեպքերում գնորդներին հնարավոր ռիսկերից ապահովագրելն է։Առաջարկվող իրավակարգավորումներով կառուցապատողներին առաջարկվում է կա՛մ լինել ինքնակարգավորվող մարմնի անդամ և ենթարկվել սահմանված ընդհանուր կանոններին, կա՛մ գույքի վաճառքն իրականացնել միայն շինարարությունն ավարտելուց հետո, կա՛մ մինչ շինարարության ավարտը իր գրավադրված դրամական միջոցները թողնել սառեցված, կա՛մ գնորդի վճարած միջոցները երաշխավորել բանկի կողմից` ապահովագրության միջոցով։Երկար տարիներ ձգվող քննարկումների արդյունքում նախագծերը մի քանի անգամ վերամշակվել են, յուրաքանչյուր գերատեսչություն իր փոփոխություններն է առաջարկել` մի դեպքում` խստացման, մեկ այլ դեպքում` թեթևացման ձևով, իսկ վերջնական տարբերակն այդպես էլ դեռ չկա։Մանրամասները` տեսանյութում։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863091_127:0:1551:1068_1920x0_80_0_0_b616962cb0d730a318bc80b2518845fb.jpg.webp
կառուցապատող, կառուցապատում, հայաստան, օրենք, բողոք, երևան
կառուցապատող, կառուցապատում, հայաստան, օրենք, բողոք, երևան
Կառուցապատողների դեմ սպառողների դիմում-բողոքները բազմաթիվ են։ Դրանք հիմնականում վերաբերում են խոստացած ժամկետը խախտելուն կամ բնակարանի` խոստացված պայմաններին չհամապատասխանելուն։ Իսկ գործադիրը ձգձգում է կառուցապատման ոլորտը կարգավորող նոր օրինագծերի ընդունումը։
«Այսօր շուկայում, ցավոք, առկա են դեպքեր, երբ կառուցապատողները չարամտորեն կամ միամտորեն գնորդներին չեն ապահովում այն անշարժ գույքը, այն բնակարանը, որը խոստացել էին դեռևս շինարարության փուլում հրապարակային գովազդներում։ Եվ, երբ գնորդի ակնկալիքներն իրականություն չեն դառնում, պետք է արձանագրել, որ սպառողների շահերի պաշտպանության համատեքստում գործուն մեխանիզմներ այսօր նախատեսված են միայն մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում»,– արձանագրում է մասնագետը։
Ի դեպ, կառուցապատողների դեմ սպառողների ներկայացված են դիմում-բողոքները, նրա խոսքով, այսօր բազմաթիվ են, դրանց մի մասը հանձնաժողովը հասցեագրում է Կառուցապատողների ասոցիացիային` որպես մասնագիտացված գործընկեր կառույցի։
Բողոքների հիմնական մասը, Գրիգորյանի խոսքով, վերաբերում է այն դեպքերին, երբ կառուցապատողը խախտում է նախապես խոստացած ժամկետը կամ շինարարության ավարտին բնակարանը չի համապատասխանում խոստացած պայմաններին։
«Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դեռ չկառուցված շենքում բնակարան գնելու իրավունք է ձեռք բերվում, և պայմանագրում հստակ նկարագրված այն պայմանները, թե ինչպիսի բնակարան պետք է վերջնարդյունքում ստանա գնորդը, չեն լինում»,– նկատում է Գրիգորյանը։
Վերոհիշյալ և այլ չարաշահումները բացառելու համար Կառուցապատողների ասոցիացիան հեղինակել է գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին միանգամայն նոր օրենքի նախագիծ, որն այժմ ակտիվ շրջանառության մեջ է կառավարությունում։
«Նախագծով կառուցապատողներին առաջադրվում են վարքագծային որոշակի պահանջներ՝ «կարելի»–ի և «չի կարելի»–ի սահմանագիծը ներկայացնող։ Սահմանվում են նաև կառուցապատողին ներկայացվող պարտադիր պայմաններ, եթե ցանկանում է հրապարակային օֆերտայով բնակարանների, անշարժ գույքերի վաճառք իրականացնել կառուցման փուլում գտնվող շենքից, այլ կերպ ասած` խոստում վաճառել։ Մասնավորապես` խոստում վաճառելու պարագայում կառուցապատողը պարտադիր պետք է ունենա կայք, կայքում հրապարակի քաղաքաշինական փաստաթղթերը, հաստատված նախագիծը, հրապարակային գովազդներում ներկայացնի այն ապրանքը, հաստատված քաղաքաշինական թույլտվությունները և հաստատված նախագծերը, չգովազդի իրականությանը չհամապատասխանող ապրանք, անցնի պարտադիր աուդիտ և դրա եզրակացությունը ևս հրապարակի կայքում»,– պարզաբանում է ասոցիացիայի նախագահը։
Օրենքի նախագծում ներառվել է նաև կարգավորում, ըստ որի, եթե կառուցապատողը գովազդում է ապրանք, որը շինարարության ավարտին չի համապատասխանում գովազդում ներկայացված տվյալներին, ապա կառուցապատողը կարող է տուգանվել։
«Բնականաբար, դրա համար անհրաժեշտ է բնակչի դիմում-բողոք, հիմնավորումներ, գովազդային նյութերի, ապացույցների ներկայացում, որ, օրինակ, կառուցապատողը գովազդել է, որ պետք է ունենա 20մ լայնությամբ, 30մ երկարությամբ լողավազան, բայց դա նախատեսված չէ ո՛չ պայմանագրով, ո՛չ էլ այդ լողավազանը գոյություն ունի իրականության մեջ։ Սպառողը իրավունք ունի տվյալ դեպքում հրապարակային գովազդի նյութը` որպես ապացույց ներկայացնել Սպառողների մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ կառուցապատողի դեմ` պատասխանատվության միջոցներ, ներգործության միջոցներ իրականացնելու նպատակով»,– պարզաբանում է Գրիգորյանը։
Կազմակերպությունը օրենսդրական որոշ փոփոխություններ է առաջարկել նաև Սնանկության մասին օրենքում, որի նպատակը կառուցապատողների սնանկության դեպքերում գնորդներին հնարավոր ռիսկերից ապահովագրելն է։
Առաջարկվող իրավակարգավորումներով կառուցապատողներին առաջարկվում է կա՛մ լինել ինքնակարգավորվող մարմնի անդամ և ենթարկվել սահմանված ընդհանուր կանոններին, կա՛մ գույքի վաճառքն իրականացնել միայն շինարարությունն ավարտելուց հետո, կա՛մ մինչ շինարարության ավարտը իր գրավադրված դրամական միջոցները թողնել սառեցված, կա՛մ գնորդի վճարած միջոցները երաշխավորել բանկի կողմից` ապահովագրության միջոցով։
«Մեր նախաձեռնությամբ 3 կողմերի շահերը հավասարապես պաշտպանվում են։ Պաշտպանվում են կառուցապատողի` արդարացի վարքագիծ ձևավորելուն ուղղված շահերը, պաշտպանվում է հանրային շահը, որպեսզի պետության կողմից ևս թափանցիկ, տեսանելի և ընկալելի լինի կառուցապատողի վարքագիծը, և պաշտպանվում է սպառողի լավագույն շահը, որպեսզի հնարավոր չարաշահումների և մոլորեցումների զոհ չդառնա»,– եզրափակում է Գրիգորյանը։
Երկար տարիներ ձգվող քննարկումների արդյունքում նախագծերը մի քանի անգամ վերամշակվել են, յուրաքանչյուր գերատեսչություն իր փոփոխություններն է առաջարկել` մի դեպքում` խստացման, մեկ այլ դեպքում` թեթևացման ձևով, իսկ վերջնական տարբերակն այդպես էլ դեռ չկա։
Մանրամասները` տեսանյութում։