Բայրամովը և Ֆիդանը քննարկել են խաղաղությունը տարածաշրջանում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության օրակարգը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունն ու համակարգումը։
Նախարարները ընդգծել են, որ եղբայրական երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխադարձ աջակցության բարձր մակարդակը կազմում է երկկողմ հարաբերությունների հիմքը և նշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը։
Զրույցի ընթացքում նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի, հետհակամարտային գործընթացների և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։