Կոնդ պատմական թաղամասը կբարեկարգվի առանց սեփականատերերին հանելու. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260627/kvond-patmakan-taghamasy-kbarekargvi-aranc-sepakanatererin-hanelu-pashinjan-103929584.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Премьер-министр Никол Пашинян в старом районе Конд

Sputnik Արմենիա

Премьер-министр Никол Пашинян в старом районе Конд

2026-06-27T19:10+0400

true

PT1M02S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103927742_95:0:1232:853_1920x0_80_0_0_7e58273403abed8f515499e15df3d321.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կոնդ, նիկոլ փաշինյան, երևան, ռեստորան, «հին երևան» նախագիծ, «հին երևանի կանգուն վկաները», видео

կոնդ, նիկոլ փաշինյան, երևան, ռեստորան, «հին երևան» նախագիծ, «հին երևանի կանգուն վկաները», видео

Բաժանորդագրվել

Իշխանությունները կիրականացնեն փողոցների բարեկարգում, սակայն շենքերի պատմական տեսքը կպահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Պետությունը կբարեկարգի Երևանի կենտրոնում գտնվող Կոնդ պատմական թաղամասը՝ առանց այնտեղից սեփականատերերին հանելու։ Այս մասին թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բնակիչները Փաշինյանին հիշեցրին, որ Կոնդ թաղամասում պահպանվել են XIX դարի կեսերի և XX դարի սկզբի տներ, որոնք այժմ անմխիթար վիճակում են գտնվում։ Վարչապետն էլ նշեց, թե կառավարությունը չի ցանկանում ո՛չ քանդել դրանք, ո՛չ էլ խլել բնակիչներից։ Ըստ նրա`տան վաճառքը պետությանը (հետագա բարեկարգման նպատակով) կառաջարկվի միայն սեփականատիրոջ հայեցողությամբ։ Փաշինյանը հավաստիացրեց, որ ցանկության դեպքում տանտերը կկարողանա վերականգնել տունն իրենց սեփական միջոցներով, սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով, որ այդ տներից շատերը պատմամշակութային հուշարձաններ են։

Շրջայցի ընթացքում Փաշինյանը հիմնականում մոտեցավ տներին, որտեղ տերերն արդեն իսկ իրենց տներում բացել են սրճարաններ կամ հնաոճ փոքրիկ ռեստորաններ։

«Եթե վերականգնվի ամբողջ թաղամասը, շենքերի արժեքը զգալիորեն կբարձրանա և բիզնեսը երկրորդ շունչ կստանա։ Մենք կնորոգենք փողոցները, կոյուղին, փողոցային լուսավորությունը։ Հետո ով կցանկանա բիզնես սկսել կամ շարունակել՝ խնդրեմ։ Եթե ոչ, սեփականատիրոջը կարող են ներդրումներ առաջարկել այլ մասնավոր անձինք, դարձյալ սեփականատիրոջ հայեցողությամբ»,- նշել է Փաշինյանը։

Վերջինս հավելեց, որ Երևանի քաղաքապետարանն ու Քաղաքաշինության կոմիտեն կկազմեն զարգացման և վերականգնման փուլային պլան՝ շենքերի պատմական տեսքի պահպանմամբ։

Նշենք, որ նախկինում Կոնդ թաղամասի պատմական կառուցապատումը տարածվում էր Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքը։ Ներկայում այն պահպանվել է միայն մասնակիորեն (տարածքի մի մասը վաճառվել է առանձնատների և բազմահարկ շենքերի կառուցման համար)։

Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։
2024թ․ փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:

Փետրվարի 28-ին հայտարարվեց, որ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Նշվել էր, որ կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։

Leave a comment