https://arm.sputniknews.ru/20260627/mahacats-pajmanagrajin-zintsarajvoghi-dzerqerin-vnasvatsqner-en-eghel-manramasner-103927931.html
Մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. մանրամասներ
Մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T17:45+0400
2026-06-27T17:45+0400
2026-06-27T17:46+0400
զինծառայող
մահ
վնասվածք
ինքնասպանություն
ինքնասպանության փորձ
քրեական գործ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663512_0:83:1600:983_1920x0_80_0_0_e90a0513153aa960de18ffa97f49c403.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik.Հայաստանում հունիսի 26–ին մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուներին։Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մահացել է պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ն, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Կայքի տեղեկություններով` զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։Զորամասում զինվորին որակել են որպես շատ խելացի ու պատրաստված անձնավորություն, նշել, որ նա մի քանի լեզուների էր տիրապետում։Կայքը նկատել է, որ սա հունիս ամսվա ընթացքում մահվան 2-րդ դեպքն է, երբ քրեական վարույթը նախաձեռնված է զինվորին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։Հունիսի 2-ին էլ զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։ Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663512_90:0:1510:1065_1920x0_80_0_0_89f67befa084dc7b1b42bf0b39045ac4.jpg.webp
զինծառայող, մահ, վնասվածք, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ, քրեական գործ, բանակ
զինծառայող, մահ, վնասվածք, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ, քրեական գործ, բանակ
Զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում։
Կայքի տեղեկություններով` զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։
«Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել է մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։ Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել են, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»»,– գրել է կայքը։
Զորամասում զինվորին որակել են որպես շատ խելացի ու պատրաստված անձնավորություն, նշել, որ նա մի քանի լեզուների էր տիրապետում։
Կայքը նկատել է, որ սա հունիս ամսվա ընթացքում մահվան 2-րդ դեպքն է, երբ քրեական վարույթը նախաձեռնված է զինվորին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Հունիսի 2-ին էլ զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։ Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։