156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

27.06.2026 | 17:12

Կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 156 քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում: Այս մասին ՍԴ նիստի ժամանակ ասաց ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը:

«Դրանցից միայն 74 քրեական վարույթով է 258 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել: Մնացած վարույթներով նախաքննությունը շարունակվում է: 156 քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ հանցագործության 549 դեպքերի»,- ասաց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում են մուտքագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Նոր ուժ»-ը, «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները, «Հայաստան» դաշինքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a comment