Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին

Լոռու մարզի Փամբակ գետում այսօր դի է հայտնաբերվել է: Տեղեկությունը Factor.am-ը փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Դիակը դուրս է բերվել, գետում նաև մեքենա է հայտնաբերվել, ձեռնարկվում են միջոցառումներ մյուս անձին գտնելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը:

ՆԳՆ փրկարար ծառայությունը ավելի ուշ դեպքի հանգամանքների մասին հայտարարություն կտարածի: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Փամբակ գետում ևս մեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Հունիսի 15-ին 7 և 13 տարեկան քույրերը փորձել են գետն անցնել մետաղական խողովակի վրայով, սակայն գետն են ընկել: 7-ամյա քրոջ դին՝ հայտնաբերվել է դեպքից երկու օր, 13-ամյա քրոջ դին՝ ութ օր հետո:

 

Անի Թամրազյան

Leave a comment