https://arm.sputniknews.ru/20260627/shaherin-hakasum-e-lehastanum-ukrainaji-hamar-mtahvogich-hajtararutjun-en-arel-103924890.html
«Շահերին հակասում է»․ Լեհաստանում Ուկրաինայի համար մտահոգիչ հայտարարություն են արել
«Շահերին հակասում է»․ Լեհաստանում Ուկրաինայի համար մտահոգիչ հայտարարություն են արել
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ–ն կփլուզվի, եթե Ուկրաինան անդամակցի այդ միությանը: 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T15:25+0400
2026-06-27T15:25+0400
2026-06-27T15:27+0400
լեհաստան
ուկրաինա
եվրահանձնաժողով
ուրսուլա ֆոն դեր լյայեն
հունգարիա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103916522_0:0:3072:1728_1920x0_80_0_0_c464662e26a3d50746a7170e7ad97077.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Լեհերի մեծ մասը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացմանը՝ երկրների միջև մեծաթիվ հակասությունների պատճառով։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը:Քաղաքական գործչի խոսքով՝ հենց այդ պատճառով է հարցեր առաջացնում փաստը, որ վարչապետ Դոնալդ Տուսկը 2 շաբաթ առաջ ոչ միայն հավանություն է տվել Եվրամիության կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկին, այլև պատասխան գործողություններ չի ձեռնարկել:«Միևնույն ժամանակ Հունգարիան իր համաձայնության դիմաց ստացել է պայմանագիր, որը նոր իրավունքներ է տալիս Ուկրաինայում հունգարական փոքրամասնությանը», – բողոքել է Բոսակը:ԵՄ-ում պառակտո՞ւմ է. ՌԴ սենատորը մեկնաբանել է Բրյուսելի գագաթնաժողովի շուրջ սկանդալներըԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հունիսի 12-ին հայտնել է, որ ԵՄ բոլոր երկրները համաձայնեցրել են միությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերի բացումը: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ–ն կփլուզվի, եթե Ուկրաինան անդամակցի այդ միությանը:2022 թվականի հունիսին ԵՄ–ն Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրների կարգավիճակ է շնորհել։ Եվրամիությունում բազմիցս խոստովանել են, որ նման որոշումը մեծ մասամբ խորհրդանշական էր՝ նպատակ ունենալով Մոսկվայի հետ դիմակայությունում աջակցել Կիևին և Քիշնևին։
լեհաստան
ուկրաինա
հունգարիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103916522_0:0:2732:2048_1920x0_80_0_0_95cab616541bb59512d941cba4727de2.jpg.webp
լեհաստան, ուկրաինա, եվրահանձնաժողով, ուրսուլա ֆոն դեր լյայեն, հունգարիա, եվրամիություն
լեհաստան, ուկրաինա, եվրահանձնաժողով, ուրսուլա ֆոն դեր լյայեն, հունգարիա, եվրամիություն
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ–ն կփլուզվի, եթե Ուկրաինան անդամակցի այդ միությանը:
«Լեհերի 60 տոկոսը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելուն։ Լեհերը հասկանում են, որ Ուկրաինայի անդամակցությանը համաձայնելը հակասում է լեհական ռազմական, տնտեսական, ժողովրդագրական և պատմական շահերին», – գրել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ հենց այդ պատճառով է հարցեր առաջացնում փաստը, որ վարչապետ Դոնալդ Տուսկը 2 շաբաթ առաջ ոչ միայն հավանություն է տվել Եվրամիության կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկին, այլև պատասխան գործողություններ չի ձեռնարկել:
«Միևնույն ժամանակ Հունգարիան իր համաձայնության դիմաց ստացել է պայմանագիր, որը նոր իրավունքներ է տալիս Ուկրաինայում հունգարական փոքրամասնությանը», – բողոքել է Բոսակը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հունիսի 12-ին հայտնել է, որ ԵՄ բոլոր երկրները համաձայնեցրել են միությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերի բացումը: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ–ն կփլուզվի, եթե Ուկրաինան անդամակցի այդ միությանը:
2022 թվականի հունիսին ԵՄ–ն Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրների կարգավիճակ է շնորհել։ Եվրամիությունում բազմիցս խոստովանել են, որ նման որոշումը մեծ մասամբ խորհրդանշական էր՝ նպատակ ունենալով Մոսկվայի հետ դիմակայությունում աջակցել Կիևին և Քիշնևին։