Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. ի՞նչ է հայտնի

Այսօր մամուլում գրվեց, որ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին փրկարարները փորձում են մարմինը դուրս բերել ափ։

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին նաև, որ դեռ պարզ չեն հայտնաբերված մարդու սեռն ու տարիքը:

Նշենք, որ օրեր առաջ էլ Փամբակ գետից հայտնաբերեցին 7 և 13 տարեկան քույրերի մարմինները:

Leave a comment