https://arm.sputniknews.ru/20260627/rusakan-banaky-verahskvoghutjan-tak-e-vercrel-dneprvopetrvovski-nvovvoskelevatvoje-gjughy-pn-103921343.html
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի Նովոսկելեվատոյե գյուղը. ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի Նովոսկելեվատոյե գյուղը. ՊՆ
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքի պաշտպանության ճեղքմանը ներգրավվել է Ռուսաստանի ԶՈւ–ի «Արևելք» զորքերի միացյալ խմբավորումը։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T13:50+0400
2026-06-27T13:50+0400
2026-06-27T13:53+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_0:0:2911:1637_1920x0_80_0_0_3bab9e66b77101799ac14c4a89ffdacd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոսկելեվատոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Նշվում է, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքել է ՌԴ ԶՈւ–ի «Արևելք» զորքերի միացյալ խմբավորումը։Գորլովկայում 2 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքովԳերատեսչությունը նշում է, որ «Հարավ» խմբավորման գրոհային ստորաբաժանումները Կոնստանտինովկայի ամբողջ ճակատով ակտիվ հարձակում են իրականացնում: Քաղաքի հարավարևմտյան հատվածում շարունակվում է հակառակորդի մասնատված խմբերի մաքրումն ու ոչնչացումը։Հիշեցնենք` հունիսի 24-ին էլ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Իվոլժանսկոյե գյուղի նկատմամբ:2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_180:0:2911:2048_1920x0_80_0_0_c477e6045f17f4098acb5cdc67920cdc.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Ուկրաինական զորքի պաշտպանության ճեղքմանը ներգրավվել է Ռուսաստանի ԶՈւ–ի «Արևելք» զորքերի միացյալ խմբավորումը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոսկելեվատոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքել է ՌԴ ԶՈւ–ի «Արևելք» զորքերի միացյալ խմբավորումը։
Գերատեսչությունը նշում է, որ «Հարավ» խմբավորման գրոհային ստորաբաժանումները Կոնստանտինովկայի ամբողջ ճակատով ակտիվ հարձակում են իրականացնում: Քաղաքի հարավարևմտյան հատվածում շարունակվում է հակառակորդի մասնատված խմբերի մաքրումն ու ոչնչացումը։
Հիշեցնենք` հունիսի 24-ին էլ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Իվոլժանսկոյե գյուղի նկատմամբ:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։