Եվրոպայում ԱՄՆ-ի նկատմամբ հակակրանքը հասել է 10 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո ավելի ու ավելի շատ եվրոպացիներ այլևս Վաշինգտոնին բարեկամ չեն համարում, վկայել է «YouGov»-ի հարցումը։

ԱՄՆ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք է գրանցվել բոլոր վեց երկրներում՝ Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։

Դժգոհողների մեծ բաժինը ֆիքսվել է Ֆրանսիայում (62%) և Դանիայում (84%)։ Սա ԱՄՆ-ի նկատմամբ համակրանքի ամենացածր մակարդակն է 10 տարի առաջ հարցում սկսելուց ի վեր։

Անկումը հատկապես կտրուկ է եղել Դանիայում։ Դանիացիների 80%-ը 2023 թվականի հուլիսին ԱՄՆ-ն համարել է բարեկամ կամ դաշնակից, այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 26%-ից պակաս։

Leave a comment