«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ձկնորսության համաշխարհային օր
Ջիբութի՝ Անկախության օր
Նիկարագուա՝ Նիկարագուական դիմադրության օր
Ռուսաստան՝ Երիտասարդության օր
Տաջիկստան՝ Ազգային միասնության օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1829 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից։
1970 – Վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը։
1976 – Ծնվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոլիվիայի հետ։
1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերն ազատագրել են Մարտակերտ քաղաքը։
2006 – Ամերիկահայ երիտասարդների մի խումբ քայլարշավ է սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։
2007 – Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի և Գի Ֆիշերի մասնակցությամբ բացվել է հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդես։
2008 – Հայաստանի արտգործնախարարությունում կազմակերպվել է Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ՝ Կոսովոյում գտնվող հայաստանցի խաղաղապահների և նրանց հարազատների համար։
2012 – Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնվել է վրացի սեփականատիրոջից և փոխանցվել Գրողների համահայկական հիմնադրամին։
2018 – Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ԱՇԽԱՐՀ
1615 – Առաջին անգամ Եվրոպա է բերվել թեյը։
1838 – Ծնվել է գերմանացի կոնստրուկտոր-զինագործ Պետեր Պաուլ Մաուզերը։
1873 – Վախճանվել է ռուս նշանավոր գրող, դիվանագետ Ֆեոդոր Տյուտչևը։
1905 – Ռուսական «Պոտյոմկին» զրահանավի վրա ապստամբություն է սկսվել։
1910 – Ռուսաստանի Պետական դուման ընդունել է ստոլիպինյան ագրարային բարեփոխումների օրենքները։
1931 – Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացել է ուղղաթիռի ստեղծման արտոնագիր։
1941 – Վորոնեժի Կոմինտեռնի գործարանում հավաքվել են առաջին ԲՄ-13 հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են «Կատյուշա» անունով։
1967 – Անգլիայի Էնֆիլդ քաղաքում տեղադրվել է առաջին բանկոմատը։
1977 – Ծնվել է իսպանացի ճանաչված ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը։
1981 – Ընդունվել է Կամբոջայի Սահմանադրությունը։
1988 – Փարիզի Լոնդոնյան կայարանում բախվել է երկու մերձքաղաքային գնացք, որի հետևանքով զոհվել է 56 մարդ, իսկ 57-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
1997 – Ավարտվել է Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։
2001 – Վախճանվել է ամերիկացի դերասան, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ջեք Լեմոնը։
2010 – Իսլանդիայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների մասին օրենքը, և նույն օրը գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը, որը իրականացրել է այդ երկրի կառավարության ղեկավար, վարչապետ Յոհան Սիգուրդարդոտտիրը։
2022 – Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ժամանակ հրթիռային հարված է հասցվել Կրեմենչուկ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնին, զոհվել է 19 խաղաղ բնակիչ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում