ՍԴ դատավորները նշանակվել են ոչ թե ՔՊ-ի, այլ ԱԺ-ի կողմից. Սրբուհի Գալյան

Քաղաքականություն

ՍԴ դատավորները նշանակվել են ոչ թե ՔՊ-ի, այլ ԱԺ-ի կողմից. Սրբուհի Գալյան (տեսանյութ)

«Նախ՝ ոչ թե ՔՊ-ի, այլ Ազգային ժողովի կողմից, և դրանք շատ տարբեր բաներ են։ Ազգային ժողովը ժողովրդին է ներկայացնում և հանդիսանում է ժողովրդի ընտրության արդյունքը, և առաջնային մանդատ կրող անձանց կողմից ընտրված են համարվում Սահմանադրական դատարանի դատավորները։ Եվ սա ժողովրդավարության լավագույն դրսևորումներից է։ Հետևաբար, մի՛ ստվերեք մեր իրավական կարգավորումները։ Ժողովրդի կողմից ընտրվածները՝ պառլամենտական իրավական համակարգ ունեցող երկրում, և սա միանշանակ է։ Երկրորդ՝ ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, կարծում եմ՝ մեր հանրությունը ականատես է եղել այդ միջնորդության քննարկմանը և Սահմանադրական դատարանի դատավորների դիրքորոշումներին»,- նշեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրական դատարանի գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից։ 

Leave a comment