Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական զինված ուժերը խափանել են ԱՄՆ-ի հարձակումը երկրի հարավում գտնվող Սիրիկ նավահանգստային քաղաքի ուղղությամբ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրականացված հարձակումը «չի մնա անպատասխան», իսկ Իրանի պատասխանը կլինի «արագ, վճռական և որոշիչ»։
Միևնույն ժամանակ, Իրանի պետական հեռուստառադիոն (IRIB), հղում անելով իրազեկ աղբյուրին, հաղորդում է, որ Սիրիկ քաղաքի շրջանում երկու արկ է խոցել հեռահաղորդակցության աշտարակը։ Դեպքի հանգամանքներն ու հնարավոր վնասների վերաբերյալ պաշտոնական լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել։