Հասարակական գործիչ կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է արտահայտվում Հարկադիրի «բարեխղճությունը»: Ուրեմն, երեկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող մի շարք աշխատակիցներին Հարկադիրի ղեկավար պարոն Սիրոն պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց: Իբր «պատշաճ և բարեխիղճ» աշխատանքի համար:
Որո՞նք են Հարկադիրի «պատշաճության և բարեխղճության» չափորոշիչները:
Նայում եմ պարգևատրված «պատշաճների և բարեխիղճների» նկարները: Շատերին ճանաչում եմ: Նրանցից մեկը բանկի «պատվերով» ընտանիք է դժբախտացրել, մյուսը փորձել է հանգստի մեկնող երեխային արտերկրում բոմժ դարձնել, մյուսի խայտառակ գործունեության մասին Ղուկասյան Վարդանն է (Դոգ) խոսել:
Նրանցից մեկը չգիտի Datalex կայքից օգտվել, մյուսը «քաղաքապետարանի հետ բլիժնի բոյ է մտնում» և պարտվում, մյուսն էլ իր վերաբերյալ փաստեր չհրապարակելու խնդրանքով ծանոթ-բարեկամներ է փնտրում:
Նրանցից մեկը մի քանի իրարամերժ որոշումներ է կայացնում, մյուսը հայտարարում է, որ Հարկադիրում «ոչ մի պրոբլեմ չունի»:
Մեկն իր ֆեյսբուքյան էջով Աշտարակում գտնվող «Դիսկերի աշխարհ» կրպակն է գովազդում, մյուսը` Choqs & more ապրանքանիշը:
Մեկը հաշվել չգիտի, մյուսը խաբեբա է, այն մյուսն էլ տիրադավ:
Շարքը կարելի է շարունակել, սակայն …
Գիտի՞ այս այս ամենի մասին պարոն Սիրոն: Վստահ եմ` գիտի: Նախ` որովհետև նա իմ էջին է հետևում: Դրանից բացի` մեծահասակ և էն մյուս` երիտասարդ, տեղակալներից հարցրած կլինի: Եվ, եթե այդպես է, ապա ինչու՞ է պարգևատրում: Միգուցե պարոն Սիրոն սիրու՞մ է Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների ողջ անձնակազմը և վերջինիս հետ կիսում ողջ պատասխանատվությու՞նը: Չգիտեմ: Երևի պարոն Սիրոյի տեղակալներից հարցնեմ»: