ԱՍՀ նախարարն այցելել է Միասնական սոցիալական ծառայության՝ Շիրակի մարզի տարածքային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղի համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Գյումրու, Ամասիայի և Աշոցքի տարածքային կենտրոններ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Նախարարը շրջել է տարածքային կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, խորհրդատվության տրամադրման և դիմումների ընդունման գործընթացին։

Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքային գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ տարածքային կենտրոններ այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա լիարժեք խորհրդատվություն և մանրամասն տեղեկատվություն իրեն հետաքրքրող ոլորտային հարցերի վերաբերյալ։ Նա նաև հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել զբաղվածության պետական ծրագրերի իրազեկման ուղղությամբ և աջակցել քաղաքացիներին կայուն աշխատանք ունենալու հարցում։

Leave a comment