Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին

Քաղաքականություն

26.06.2026 | 18:27

«Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, համաձայնագիր չի եղել, դա ինձ մոտ հարցեր է առաջացնում այն ​​​​մասին, թե ինչ ենք մենք նկատի ունենում համաձայնագիր ասելով»: Այս մասին հայտարարել  է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ալյասկայում, նրա խոսքով, քննարկվել են ԱՄՆ-ի առաջարկները, որոնք Ռուսաստանն ընդունել է։ Լավրովն ասել է, որ ասել՝  համաձայնություն չկա, «շատ էլեգանտ չէ»։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է «պարզաբանել» ամբողջ իրավիճակը, և որ ԱՄՆ-ի հայտարարությունները հակամարտության կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու ցանկության մասին «որպես միջնորդության առաջարկ են հնչում»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան «բարձր է գնահատում» ԱՄՆ-ի միջնորդության պատրաստակամությունը։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ «առաջարկ է արվել », սակայն այն համաձայնագիր այդպես էլ չի դարձել։ Ռուբիոն հավելել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ պատերազմի ավարտի գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment