https://arm.sputniknews.ru/20260626/putinn-orenq-e-stvoragrel-rd-zu-tsarajvogh-otarerkracineri-artaqsumn-argelelu-veraberjal-103907324.html
Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու վերաբերյալ
Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու վերաբերյալ
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T20:18+0400
2026-06-26T20:18+0400
2026-06-26T20:18+0400
վլադիմիր պուտին
օրենք
զինծառայող
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027516_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b576d067a6d1a6c2adebdf3d7791a66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի զինված ուժերում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև մարտական գործողությունների նախկին մասնակիցների արտաքսումը կամ Ռուսաստանում կացության թույլտվությունների տրամադրման մերժումը։Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։Բացի այդ, օրենքն արգելում է նման անձանց ժամանակավոր բնակության թույլտվությունների տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը, այդ թվում՝ կրթական նպատակներով, ինչպես նաև կացության թույլտվությունների և արտոնագրերի տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը։Փաստաթղթը նախատեսում է, որ նման անձանց նկատմամբ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած կայացված բոլոր նման որոշումները դադարում են ուժի մեջ լինել և կատարման ենթակա չեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027516_117:0:1472:1016_1920x0_80_0_0_cb6e29f942e10bc8e76184797c3fe48b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, օրենք, զինծառայող, օտարերկրացի
վլադիմիր պուտին, օրենք, զինծառայող, օտարերկրացի
Բաժանորդագրվել
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի զինված ուժերում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև մարտական գործողությունների նախկին մասնակիցների արտաքսումը կամ Ռուսաստանում կացության թույլտվությունների տրամադրման մերժումը։
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Օրենքն արգելում է Ռուսաստանի զինված ուժերում կամ զորամիավորումներում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների համար Ռուսաստան մուտքը չթույլատրելու, գտնվելու անցանկալիության, արտաքսման, ռեադմիսիայի կամ ՌԴ–ում ժամանակավոր բնակության ժամկետի կրճատման վերաբերյալ որոշումներ կայացնելը։
Բացի այդ, օրենքն արգելում է նման անձանց ժամանակավոր բնակության թույլտվությունների տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը, այդ թվում՝ կրթական նպատակներով, ինչպես նաև կացության թույլտվությունների և արտոնագրերի տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը։
Փաստաթղթը նախատեսում է, որ նման անձանց նկատմամբ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած կայացված բոլոր նման որոշումները դադարում են ուժի մեջ լինել և կատարման ենթակա չեն։