Ավտովթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է

Բաժանորդագրվել

ՆԳՆ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Շաղատ գյուղում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ վթարի մասին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 16։22-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել են մեքենան ու փակել գազի բալոնի փականը:

Leave a comment