Ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավարի նախկին խոսնակը

Բաժանորդագրվել

ՔԿ–ից պնդում են, որ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գյումրի համայնքի ղեկավարի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,- հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք` Հասմիկ Վիրաբյանը տևական ժամանակ տնային կալանքի տակ էր խարդախության մեղադրանքով։ ՔԿ–ից հայտնեցին, որ ձերբակալությունն այդ գործի հետ կապ չունի։

Leave a comment