Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով վիրավորների թիվը մոտենում է 600-ի, որոնցից 45-ը՝ մահվան ելքով, հայտնում է երկրի հրշեջ ծառայության վիճակագրության։
Հունվարի 20-ից ի վեր փոթորկի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 585 մարդ։ Նրանցից 187-ը համարվում են ծանր վիրավորներ։
Հունվարի կեսերից ի վեր Ճապոնիայի հյուսիսային և արևմտյան հատվածներում առատ ձյուն է տեղացել երկու անգամ։ Ուրբաթ օրվանից երկրի հյուսիսային հատվածում կրկին ձնաբուք է սկսվել։