Պատգամավորի թեկնածուն վստահ է՝ եթե այսօր թույլ տրվի, որ թեկուզ մեկ քաղաքացու քվե ոտնահարվի, վաղը բոլորի իրավունքներն են ոտնահարվելու։
«Այն, ինչ այսօր կատարվում է, միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ կապ չունի։ Խնդիրը մանդատները չեն, ոչ էլ ԲՀԿ–ն կանցնի, թե ոչ։ Չնայած մարդկային և արդար բոլոր սկզբունքներով չի կարելի թույլ տալ, որ թեկուզ մեկ ձայն յուրացվի, գողացվի։ Խնդիրն այն է, որ եթե թեկուզ մեկ քաղաքացու ձայնը գետնով են տալիս, վաղը բոլորիս են գետնով տալու»,- ասաց Աբովյանը։
Նա հավելեց՝ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրության դրույթների կատարում։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է: