Ջոն Բոլթոնը մեղավոր է ճանաչել իրեն գաղտնի փաստաթղթերի գործով․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, նախագահի հայտնի քննադատ Ջոն Բոլթոնը դաշնային դատարանում մեղավոր է ճանաչել իրեն ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվությունն ապօրինի պահելու մեղադրանքի մեկ դրվագով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բոլթոնը համապատասխան հայտարարությունն արել է Մերիլենդ նահանգի դաշնային դատարանում կայացած դատական նիստի ընթացքում։

Մեղադրանքի ընդունման համաձայնագրի շրջանակում Բոլթոնին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Նա նաև համաձայնել է վճարել 2,25 միլիոն դոլարի տուգանք։

Դատավճռի հրապարակումը նշանակված է հոկտեմբերի 28-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment