Մինասի կենդանացած կտավները. Երևանում մուլտիմեդիոն ցուցահանդես է բացվել

https://arm.sputniknews.ru/20260626/minasi-kendanacats-ktavnery-erevanum-multimedivon-cucahandes-e-bacvel-103898443.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103888425_109:0:1549:1080_1920x0_80_0_0_d91406b446f645a3b782e7ca9fc332db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, մինաս, ցուցահանդես, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, երևան, մինաս, ցուցահանդես, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

«Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» ցուցահանդեսը կգործի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի նկարիչների միությունում բացված մուլտիմեդիոն ցուցահանդեսում Մինաս Ավետիսյանի շուրջ 200 կտավ է կենդանացել։ «Anima Exhibition» ընկերության նախագիծը ցուցահանդեսի այցելուներին առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նորովի տեսնել Հայաստանի ամենահայտնի նկարիչներից մեկի արվեստը։

«Այս նոր մոտեցումը, որը մենք շատ ենք գնահատում, արվեստին հաղորդակից դառնալու և Մինասի ստեղծագործություններին ծանոթանալու հնարավորություն է տալիս մեր հասարակությանը, մասնավորապես` երիտասարդներին և դպրոցականներին», – ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Ցուցադրությունը կազմակերպելու համար մասնագետների մեծ թիմ է աշխատել՝ անիմատորներ, նկարազարդողներ, տեխնիկական մասնագետներ: Անիմացիոն կտավներից բացի, այցելուները կարող են ծանոթանալ Մինաս Ավետիսյանի կենսագրությանը, նրա ստեղծագործական ուղու և կյանքի հիմնական փուլերին։

Ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում մեծ աշխատանք է կատարվել։

«Մեզ հաջողվեց հավաքել և թվայնացնել ավելի քան 200 աշխատանք։ Այս նախագիծը ոչ միայն կարևոր մշակութային նախաձեռնություն է, այլև նկարչի ստեղծագործական ժառանգությունը լայն լսարանին նոր ձևաչափով ներկայացնելու հնարավորություն»,- ասաց նախագծի համակարգող Ռոզա Ներսեսյանը։

«Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» ցուցահանդեսը կգործի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը` ժամը 11:00-ից մինչև 23:00-ը։

Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է Մինաս Ավետիսյանի ճանաչված կտավը

Leave a comment