Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:


 


Նախ շրջայց են կատարել ատոմակայանում, ապա ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է իրականացվել։


 


Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՏԿԵ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ։


 


Խորհրդակցությանը էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։


 


Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ կարևոր հարցեր


Դիտումների քանակ10

Leave a comment