Հաշվի չի առնվել, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունի. Չալաբյանի կինը` կալանքի մասին

https://arm.sputniknews.ru/20260626/hashvi-chi-arnvel-vor-hashmandamutjun-unecvogh-erekha-uni-chalabjani-kiny-kalanqi-masin-103894225.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103794950_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e379f0609ea709ae5ed840c50c3b90ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաքվե», ավետիք չալաբյան

«հայաքվե», ավետիք չալաբյան

Բաժանորդագրվել

Կարծում են, որ այս կալանավորումը շղթայի մի մաս է, անազատության մեջ այն մարդկանցից շատերն են, որոնք պայքարում են, որ ՀՀ-ում սահմանադրական, ընտրական գործընթացները լինեն միայն ՀՀ քաղաքացու կամքով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական–հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելիս ոչ միայն հաշվի չի առնվել պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխայի փաստը, այլև կալանքի առավել խիստ ձևն է ընտրվել։ Սահմանադրական դատարանի մոտ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Մենք ունենք 4 երեխա, որոնցից փոքրն անչափահաս է և հաշմանդամություն ունի։ Ավետիքն ինքն էլ ունի առողջական խնդիրներ և՛ արյան հետ, և՛ սրտաբանական։ Բոլորը ներկայացրել ենք, ոչ միայն հաշվի չեն առել, այլև ընտրել են ամենախիստ տարբերակը կալանավորելու, անգամ թույլ չեն տալիս, որ մենք՝ ընտանիքի անդամներն իրեն այցելենք»,- նշեց նա։

«ՀայաՔվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ այս ամենն արվում է որպես պատժիչ գործողություն։

«Վերջին 3 տարիների ընթացքում ընտրական գործընթացում միշտ պահպանել ենք ՀՀ քաղաքացու ձայնը, քվեն։ Փորձել ենք սահմանադրական այդ կարևորը իրավունքը պաշտպանել ինչպես դիտորդական առաքելության, այնպես էլ վստահված անձանց միջոցով։ Եվ մեզ պատժելու, մեզ թուլացնելու համար մեր համակարգողին տարել, կալանավորել են»,- ասաց նրա։

Նրա խոսքով՝ Չալաբյանի կալանավորումը շղթայի մի մաս է, անազատության մեջ այսօր բազմաթիվ մարդիկ կան, որոնք պայքարում են, որ ՀՀ-ում սահմանադրական, ընտրական գործընթացները լինեն միայն ՀՀ քաղաքացու կամքով։

Leave a comment