Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին իր վերջին հայտարարություններով խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ»․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ, ինչպես արդեն արել էր ՀԱՊԿ -ին Երևանի մասնակցության, այսպես կոչված, սառեցման կապակցությամբ», – ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

Նա մեկնաբանել է վարչապետի այն հայտարարությունը, որ ԵԱՏՄ-ն պետք է հստակ սահմանի, թե արդյոք միության շրջանակներում գոյություն ունի ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ․ «Եթե դա այդպես չէ, ապա ԵԱՏՄ-ն գոյություն չունի», – ասել է նա հունիսի 25-ին՝ ՀՀ կառավարության նիստում։

Leave a comment