«Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցելու թեման տեղափոխում է դեմագոգիայի դաշտ»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ»:

«Նախկինում նա այդպես էր վարվել Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) մասնակցությունը սառեցնելու հարցում։ 
Ծանոթացել ենք Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 25-ին կառավարության նիստում արած հայտարարություններին, ինչպես նաեւ նիստից հետո լրագրողների հետ շփման ընթացքում հնչեցրած մեկնաբանություններին։ 
Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը քննարկումը շեղում է դեմագոգիայի դաշտ»,- Մարիա Զախարովայի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նաեւ ասել է, որ «Երեւանը պետք է հնարավորինս արագ ռազմավարական ընտրություն կատարի ԵԱՏՄ եւ Եվրամիության միջեւ»:

Leave a comment